«Իրանը կասկածամտությամբ է վերաբերվում ԱՄՆ-ի մտադրություններին, որն աշխարհի տարբեր տարածաշրջաններում չարագործությունների և ագրեսիայի պատմություն ունի: Վաշինգտոնի միջամտությունը Կովկասի գործերին լուրջ սպառնալիք է տարածաշրջանային պետությունների կայունության համար»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:               
 

Եթե կրկին մեկը չհայտնվի

Եթե կրկին մեկը չհայտնվի
15.05.2026 | 17:44

Մի քիչ էլ անցնի, մեզ կստիպեն քննարկել «արա, դե մարդը մարդ ա, հայ, թուրք, չուկչա, տարբերություն չկա» թեզը։

Հաջորդ փուլում բանավեճի առարկան կդառնա «արա, դե, եթե մարդ ենք, ի՞նչ կապ ունի՝ ինչ լեզվով ենք խոսում, ինչ հավատք ունենք, ինչ երկրում ենք ապրում» թեման։

Իսկ դրանից հետո, եթե կրկին մեկը չհայտնվի, իր շահերով պայմանավորված չբամփի էս ազգի գլխին ու ուշքի չբերի, էլ բանավեճ դժվար լինի՝ տարածքից բանավիճողի անժամանակ բացակայության պատճառով։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 3526

Մեկնաբանություններ